Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 71
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ. ԲՆՈՒՆԻՍԻ, ԲՌՆԱԿՈԹԻ, ԳԵՏԱԹԱՂԻ, ՇԱՂԱՏԻ, ԱԽԼԱԹՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ, ԴԱՍՏԱԿԵՐՏԻ, ԴԱՐԲԱՍԻ, ԱՆԳԵՂԱԿՈԹԻ, ՇԵՆԱԹԱՂԻ, ԼՈՐԻ, ԼԾԵՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ. ԱՂԻՏՈՒԻ, ԱՇՈՏԱՎԱՆԻ, ԲԱԼԱՔԻ, ՇԱՔԻԻ, ՏՈՐՈՒՆԻՔԻ, ՏՈԼՈՐՍԻ, ՈՒՅԾԻ, ԹԱՆԱՀԱՏԻ, ՆԺԴԵՀԻ, ՆՈՐԱՎԱՆԻ, ՍԱԼՎԱՐԴԻ, ՎԱՂԱՏԻՆԻ, ՈՐՈՏԱՆԻ, ԱՐԵՎԻՍԻ, ԻՇԽԱՆԱՍԱՐԻ, ԹԱՍԻԿԻ, ՄՈՒՑՔԻ, ՀԱՑԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասով, 18-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ և 28-րդ կետերով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասով ու «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և հավելված 2-ով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով  ____ կողմ,  ____ դեմ, _____ ձեռնպահ

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
3. 2017 թվականի նոյեմբերի ___-ից դադարեցնել`
3.1. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի, Բնունիսի, Բռնակոթի, Գետաթաղի Շաղատի, Ախլաթյանի համայնքապետարանների, Դաստակերտի, Անգեղակոթի, Դարբասի, Շենաթաղի, Լորի, Լծենի համայնքների, Աղիտուի, Աշոտավանի, Բալաքի, Շաքիի, Տորունիքի, Տոլորսի, Ույծի, Թանահատի, Նժդեհի, Նորավանի, Սալվարդի, Վաղատինի, Որոտանի, Արևիսի, Իշխանասարի, Թասիկի, Մուցքի, Հացավանի գյուղապետարանների գործունեությունը:
4. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սույն որոշման 1-ին կետում նշված հիմնարկների գույքը «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի տնօրինությանը հանձնելու և հաշվեկշռում հաշվառելու ուղղությամբ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՉԱԳԱՆ ՄԻՐԱԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(115.50 Կբ) հավելված
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner