Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով Սալվարդ բնակավայրի վարչական ղեկավարի 2023 թվականի մարտի 16-ի զեկուցագիրը և 2023 թվականի մարտի 16-ի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի կողմից կազմված թերությունների ակտը՝ որոշում եմ.
1. Սիսիան համայնքի Սալվարդ բնակավայրում սողանքների հետևանքով առաջացած գրունտների տեղափոխման աշխատանքները կազմակերպելու և կատարելու նպատակով վարչական ղեկավարին տրամադրել 150լ դիզելային վառելիք:
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման ու քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժինների պետերին և բնակավայրի վարչական ղեկավարին՝ տրամադրված դիզելային վառելիքի օգտագործման և կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն (Ակտ):