Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ մասի 124-րդ կետով և նկատի ունենալով «Դեկորա» ՍՊԸ-ի տնօրեն Վ. Վարդանյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել «Դեկորա» ՍՊԸ-ի տնօրեն Վ. Վարդանյանի դիմումը ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Չարենցի փողոց թիվ 1 հասցեում 9 մուտքով առևտրի սրահի (տաղավարներ) կառուցման համար տրված 2022 թվականի մարտի 25-ի թիվ 4 շինարարության թույլտվության երկարացման վերաբերյալ և տալ շինարարության թույլտվություն:
2. Աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնին` իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները: