Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդկետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշումն ու նկատի ունենալով «ԲԱՍՈՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայտը՝ որոշում եմ.
1. Բավարարել Սիսիան քաղաքի Ա․ Մանուկյան 2 հասցեում գործող «ԲԱՍՈՆԱ» ՍՊԸ-ի 2022 թվականի համար ներկայացրած հայտը` 2․2քմ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն ստանալու մասին՝ ամսական 3300 ՀՀ դրամ վճարով։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնին՝ 3 օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: