Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 119
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 524-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունիսի 2022 թվականի N 524-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՀԱՆ ԽՈՐԵՆՈՒ ՓՈՂՈՑ ԹԻՎ 17 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.103ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՎՐԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 980-Ն որոշմամբ հաստատված Սիսիան քաղաքի գլխավոր հատակագիծն ու նկատի ունենալով Տիգրան Գագիկի Բալասանյանի 2022 թվականի հունիսի 27-ի դիմումը՝ որոշում եմ.

1. Սիսիան քաղաքի Վ. Խորենի փողոց թիվ 17 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.103հա հողամասի (ծածկ.` 09-006-0237-0005) գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի և  հողամասի վրա կառուցված 148.5քմ բնակելի տան գործառնական նշանակությունը փոխել հասարակական նշանակության՝ որպես սպասարկման կետ:

2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:

3. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման մեկամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 96

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner