Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով Նորավան բնակավայրի վարչական ղեկավարի 2024 թվականի օգոստոսի 06-ի զեկուցագիրը, ինչպես նաև Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի կողմից կազմված 13․08․2024թ․ թերությունների ակտը՝ որոշում եմ.
1. Սիսիան համայնքի Նորավան բնակավայրի խաղահրապարակի ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար վարչական ղեկավարին տրամադրել 20լ դիզելային վառելիք։
2. Աշխատակազմի քաղաքաշինության և ֆինանսատնտեսական բաժիններին ու բնակավայրի վարչական ղեկավարին՝ տրամադրված դիզելային վառելիքի օգտագործման և կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն (Ակտ):
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։