Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ու նկատի ունենալով Անդրեյ Կարենի Ավետիկյանի կողմից լիազորված Համլետ Բագրատի Թովմասյանի 2024 թվականի օգոստոսի 13-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Որոտնավան բնակավայրում գտնվող անշարժ գույքը` 0.150հա հողամասը (ծածկ.` 09-078-0006-0049) հասցեավորել և տրամադրել Որոտնավան բնակավայր, 3-րդ փողոց, 13/1 հասցեն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։