Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով Գոռ Գագիկի Հայրապետյանի 2024 թվականի օգոստոսի 06-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Լուծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Բռնակոթ համայնքի (իրավահաջորդ Սիսիան համայնք) ի դեմս Վենյամին Թանգյանի և քաղաքացի Գոռ Գագիկի Հայրապետյանի (նույնականացման քարտ․՝ 001478742, տրված՝ 04․09․2014թ., 051-ի կողմից) միջև 2013 թվականի մարտի 21-ին կնքված Բռնակոթ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 5,4358հա (վկ. համար՝ 26032013-09-0284), 0,8515հա (վկ. համար՝ 26032013-09-0296) և 1,2247հա (վկ. համար՝ 26032013-09-0283) մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալության պայմանագրերը:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։