ՂեՂեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածով, 608-րդ հոդվածի 1-ին, 616-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով ու 617-րդ հոդվածով և նկատի ունենալով Նորվարդ Ստեփանի Խաչատրյանի 2024 թվականի հունիսի 11-ի դիմումն ու համայնքի ղեկավարի առաջարկը․ 1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող Շաղատ բնակավայրի 1-ին փողոց, թիվ 6 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքից` 77.8քմ մակերեսով տարածքը` չօգտագործվող լվացքատան շենքը (համաձայն հատակագծի), 5 տարի ժամկետով, վարձակալական հիմունքներով տրամադրել Նորվարդ Ստեփանի Խաչատրյանին և տարեկան վարձավճար սահմանել 20000 (քսան հազար) ՀՀ դրամ:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |