Այսօր: Երկուշաբթի, 11 Նոյեմբերի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 816-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հոկտեմբերի 2024 թվականի N 816-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 24 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ մասի 124-րդ կետով և նկատի ունենալով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ս. Բաղինյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Բավարարել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ս. Բաղինյանի դիմումը «Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքում զբոսաշրջային գոտու կառուցման» համար 2023 թվականի սեպտեմբերի 27-ին տրված թիվ 24 շինարարության թույլտվությամբ սահմանված շինարարության տևողության ժամկետի երկարացման վերաբերյալ և տալ շինարարության թույլտվություն:

2. Աշխատակազմի քաղաքաշինության բաժնին` իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 39

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner