Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով Սիսիան համայնքի ղեկավարի տեղակալ Գարիկ Հակոբյանի 2024 թվականի օգոստոսի 8-ի զեկուցագիրը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի բնակավայրերի վարչական տարածքներում աշխարհազորայինների կողմից խրամատների փորման և ամրաշինարարական աշխատանքներ կատարելու նպատակով Սիսիան համայնքի ղեկավարի տեղակալ Գարիկ Հակոբյանին տրամադրել 200 լիտր դիզելային վառելիք։
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։