Այսօր: Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 146
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 26
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 76-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկը, 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 76-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «եկամուտների գծով` 1718817.9 հազար դրամ» բառերը փոխարինել «եկամուտների գծով` 1726706.1 հազար դրամ» բառերով: 

2. Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ծախսերի գծով` 2263086.1 հազար դրամ» բառերը փոխարինել «ծախսերի գծով` 2270974.3 հազար դրամ» բառերով: 

3. Որոշման 2-րդ կետի 1-ին հատվածում (համայնքի բյուջեի եկամուտները) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 1-ի:

4. Որոշման 3-րդ կետի 2-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 2-ի:

5. Որոշման 4-րդ կետի 3-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 3-ի:

6. Որոշման 7-րդ կետի 6-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 4-ի:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(290.00 Կբ) հավելվածներ
(1.11 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Զեկուցող Լ. Հարությունյանը ներկայացրեց, որ 2022թ. բյուջեն հաստատելուց հետո չնախատեսված եկամուտներ և ծախսեր ունենք, որի համար անհրաժեշտ է կատարել այդ փոփոխություններն ու լրացումները:

Հարց - Հ.Ա. Առաքելյան - Ծաղիկների գումարի փոփոխությունը ինչի՞ համար է:
Պատասխան - Լ. Հարությունյան - Գումարը սպառվել է:

Հարց - Մ. Հարությունյան - Նկարները փոխվելու են: 
Պատասխան - Լ. Հարությունյան - Շիրմաքարերի փոխվելու պատճառով, փոխվում է մյուսների նկարները:

Հարց- Ա. Հարությունյան - Ինչո՞ւ այդքան ձգձգվեց:
Պատասխան - Ա. Հակոբջանյան- Զոհվածների ծնողների կարծիքը հաշվի առնելով, դրա համար:

Հարց - Գ. Հովհաննիսյան - Ի՞նչ հերթականությամբ է փոխվելու և ինչպե՞ս:
Պատասխան - Ա. Հակոբջանյան - Մի կողմից հերթականությամբ և նկարները բարձրացվում են:

Հարց - Գ. Հովհաննիսյան - Կանգառները ո՞ր մասում են:
Պատասխան - Լ. Հարությունյան - Գյուղական բնակավայրերում:

Ավագանու անդամ Էդգար Հովհաննիսյանը հարցի քննարկմանը ներկա չի գտնվել:

Որոշման նախագիծը դրվեց քվեարկության:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner