Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2020թ. հոկտեմբերի 15-ին, ժամը 10:00-ին Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման երրորդ եռամսյակի ընթացքի մասին։
2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 97-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 24-ի թիվ 06-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2020 թվականի օգոստոսի 19-ի թիվ 77-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաղատ բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և այն աճուրդով վաճառելու մասին։
6․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաքի բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և այն աճուրդով վաճառելու մասին։
7․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 24(Ա) որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ- Ավագանու որոշման նախագծին մանրամասն ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 8» բաժինը:
Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը դիտելու համար կարող եք օգտվել Օգտակար հղումներ բաժնի Առցանց հեռարձակումներից: