ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2020թ. մարտի 6-ին, ժամը 10:00-ին Սիսիանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու նիստ՝ հետևյալ օրակարգով.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 97-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման հանձնելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 96-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
5. Սիսիանի համայնքի Որոտնավան բնակավայրում 2020 թվականի գարնանը և աշնանը ծառերի հատում ու էտ իրականացնելու մասին:
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու մասին:
7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 24-ի թիվ 06-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաքի բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին:
9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Բռնակոթ բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին:
10. Շարժական գույքը վարձակալությամբ տրամադրելու մասին:
11. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 24-ի թիվ 07-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
12. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 24-ի թիվ 13-Ա որոշումը անվավեր ճանաչելու մասին:
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ- Ավագանու որոշման նախագծին մանրամասն ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ - Համայնքի ավագանի - Ավագանու նիստեր - Թիվ 2» բաժինը:
Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը դիտելու համար կարող եք օգտվել Օգտակար հղումներ բաժնի Առցանց հեռարձակումներից: