Սիսիանի համայնքապետարանում ս/թ նոյեմբերի 20-ին ժամը 11:00-ին տեղի է ունենալու հանրային բաց լսումներ 2020 թվականի համայնքային բյուջեի որոշման նախագծի վերաբերյալ:
Հանրային քննարկմանը հրավիրվում են մասնակցելու համայնքի բնակիչներ, շահագրգիռ անձինք և կազմակերպություններ, ավագանու անդամներ ու փորձագետներ:
Հանրային լսումների վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ կարող եք ուղարկել համայնքապետարանի էլեկտրոնային հասցեով sisiancity@mail.ru կամ անձամբ, գրավոր այն ներկայացնելով աշխատակազմին: