Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանը հայտարարում է բաց մրցույթ համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերի համար.
1. Լոտ 1. Իսրայելյան փողոցի 1/1-11 հասցեում գտնվող ընդհանուր օգտագործման 100քմ հողամասը (վկ.30082017-09-0014, ծածկ.09-006-0223-0071) սպասարկման կետ կառուցելու նպատակով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը 200 ՀՀ դրամ մեկնարկային գնով 50 տարի ժամկետով:
2. Լոտ 2. Չարենցի փողոցի 1/1-3 հասցեում գտնվող ընդհանուր օգտագործման 87.7քմ հողամասը (վկ. 16092017-09-0006, ծածկ. 09-006-0250-0062) բարեկարգման նպատակով, 50 տարի ժամկետով, 1քմ հողամասի վարձավճարը տարեկան 200 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Հողամասի համար սահմանափակումներ չկան:
Մրցույթը տեղի կունենան 2017 թվականի հոկտեմբերի 30-ին ժամը 1200-ին, Սիսիանի համայնքապետարանում` ք.Սիսիան, Սիսական 31 հասցեում:
Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի կայացման օրվանից 3 օր առաջ, ժամը 18:00-ին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) հայտ,
բ) մրցույթին մասնակցելու համար սահմանված 3000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր,
դ) տեղեկանք քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնից համայնքային բյուջեի հանդեպ պարտքեր չունենալու վերաբերյալ:
Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար հողամասի (գույքի) մեկնարկային գնի 5%-ի չափով:
Մրցույթի հաղթող է ճանաչվում լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը:
Մրցույթի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժին` ք.Սիսիան, Սիսական 31, հեռ. (0283)2-33-30 և (0283)2-49-88:
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ