Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանը հայտարարում է բաց դասական աճուրդ համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերի համար.
1) Լոտ 1. Խանջյան 61/11 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման 600քմ հողամասը (վկ. 16072014-09-0004, ծածկ.09-006-0227-0044, կադաստրային արժեքը 1քմ 528 ՀՀ դրամ) 316800 (երեք հարյուր տասնվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով, բնակելի տուն կառուցելու նպատակով,
2) Լոտ 2. Խանջյան 3/1-1 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման 700քմ հողամասը (վկ. 10022016-09-0029, ծածկ. 09-006-0239-0224, կադաստրային արժեքը 1քմ 528 ՀՀ դրամ) 369600 (երեք հարյուր վաթսունինը հազար վեց հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով, բնակելի տուն կառուցելու նպատակով,
3) Լոտ 3. Սիսական 76/4 հասցեի գյուղարտադրական նշանակության 1000քմ հողամասը (վկ. 16032016-09-0016, ծածկ. 09-006-0106-0050, կադաստրային արժեքը 1քմ 528 ՀՀ դրամ) 528000 (հինգ հարյուր քսանութ հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով, գյուղ.արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով:
Աճուրդը տեղի կունենան 2017 թվականի հոկտեմբերի 30-ին ժամը 1100-ին, Սիսիանի համայնքապետարանում` ք.Սիսիան, Սիսական 31 հասցեում:
Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից 3 օր առաջ, ժամը 18:00-ին:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) հայտ,
բ) աճուրդին մասնակցելու համար սահմանված 3000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր,
դ) տեղեկանք համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնից համայնքային բյուջեի հանդեպ պարտքեր չունենալու վերաբերյալ:
Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար գույքի մեկնարկային գնի 5%-ի չափով:
Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժին` ք.Սիսիան, Սիսական 31, հեռ. (0283)2-33-30 և (0283)2-49-88:
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ