Ի գիտություն Սիսիան քաղաքի հողօգտագործողների տեղեկացվում է, որ հողոգտագործողների միջոցով մկնասպան կրծողների դեմ գրավչանյութով պայքարի միջոցառումների իրականացման համար Սիսիանի համայնքապետարանում առկա է «ԲՐՈՄԱԴԻԱԼՈՆ» տեսակի թունանյութ: Խնդրվում է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի վկայականներով և անձնագրով դիմել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժին՝ միջոցառումն իրականացնելու համար թունանյութ ստանալու նպատակով:
ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ
Ներածություն
Դաշտամկների դեմ արդյունավետ քիմիական պայքար կարելի է կազմակերպել գարնանը և աշնանը, երբ դաշտերը զերծ են փարթամ բուսականությունից և բնանցքերը տեսանելի են:
Թունավորված գրավչանյութի պատրաստման տեխնիկան
1կգ գրավչանյութ պատրաստելու համար օգտագործվում է 20մլ թունանյութ՝ ավելացնելով 3-4% գրավչանյութի հաշվարկով շաքար կամ 3% չզտված բուսական յուղ: Գրավչանյութի համար օգտագործվում է մաքրված ցորեն, ձավար, հատիկավոր համակցված կեր և այլն:
Օգտագործման եղանակը
Մկնանման կրծողներով վարակված տեղերում գրավչանյութը տեղադրել 10-15գրամ: Տարածությունը պահպանել 2-15մ՝ կախված կրծողների բների քանակից:
Անվտանգության կանոններ
1. Գրավչանյութը պատրաստելիս և օգտագործելիս անհրաժեշտ է պատշաճ կիրառել նախազգուշական և անվտանգության միջոցառումները:
2. Թունավորված գրավչանյութի հետ աշխատողները պետք է ապահովված լինեն համապատասխան արտահագուստով, պաշտպանիչ դնչակալով, ռետինե ձեռնոցներով, որոնք կբացառեն թունավորված գրավչանյութի շփումը մաշկի հետ:
Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ