Հարգելի´ համայնքի բնակիչներ
2019 թվականի հունիսի 8-ին անցկացվելու է համապետական շաբաթօրյակ: Մաքուր համայնք ունենալու համար անհրաժեշտ է բոլորիս նվիրվածությունն ու համախմբվածությունը:
Կոչ ենք անում համայնքի բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներին:
Ակնկալում ենք նաև համայնքում գործող ծառայություններ մատուցող, կրթական, առողջապահական հաստատությունների, պետական, մասնավոր և հասարակական կառույցների ու կազմակերպությունների մասնակցությունը շաբաթօրյակին: