Այսօր: Շաբաթ, 24 Փետրվարի 2018թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.02.18 ԿԱՅԱՑԱՎ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄԸ
Փետրվարի 23-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանի և աշխատակազմի քարտուղար Վաչագան Միրաբյանի գլխավորությամբ,  կայացավ հանրային բաց լսում 2017թ. տարեկան բյուջեի կատարման վերաբերյալ: Տարեկան հաշվետվությունը ընդգրկում էր քաղաքաշինության, կոմունալ տնտեսության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի և այլ ոլորտներում  2017 թվականին կատարված աշխատանքների ամփոփ նկարագիրը: Հանրային լսմանը մասնակցում էին համայնքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքային ենթակայության կառույցների աշխատակիցներ և այլոք: Վաչագան Միրաբյանը իր զեկույցում ներկայացրեց  Սիսիանի համայնքի տարբեր բնագավառներում  2017 թվականին կատարված աշխատանքները: Նշվեց, ... Մանրամասն
17.02.18 «ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՍԻՍԻԱՆԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
«Ռազմավարական զարգացման գործակալությունը» կշարունակի համագործակցել խոշորացված Սիսիանի համայնքի հետ: «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում, 2010-2017 թվականներին կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվության և առաջիկա անելիքների պլանավորման նպատակով, ծրագրի համակարգող Վարդան Համբարձումյանը և ծրագրի գլխավոր խորհրդատու Գագիկ Թովմասյանը փետրվարի 16-ին՝ Սիսիանի համայնքապետարանում, հանդիպեցին համայնքի վարչական ղեկավարների հետ:  2010-2017 թվականներին Սիսիանի տարածաշրջանի նախկին 20 համայնքներում իրականացվել են 33 ծրագրեր: Միայն վերջին 5 տարիներին կյանքի կոչված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 76 մլն դրամ: Շուրջ 12600 հեկտար արոտավայրեր օգտագործման ... Մանրամասն
16.02.18 ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ ԿԱՅԱՑԱՎ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ
Սույն թվականի փետրվարի 16-ին կայացավ Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի անդրանիկ նիստը, ավագանու 14 անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Օրակարգային առաջին հարցը ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2018թ. բյուջեն հաստատելու մասին որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ էր: Փոփոխության արդյունքում բյուջեն եկամուտների մասով 944224,3 հազար դրամի փոխարեն կկազմի 954562,6 հազար դրամ, ծախսային մասով՝ 944224,3 հազարի փոխարեն 1մլրդ 44մլն 288,7 հազար դրամ: Բյուջեի դեֆիցիտը 89726,1 հազար դրամ է: Ավագանու միաձայն որոշմամբ հաստատվեցին Սիսիանի համայնքում հանրային սննդի կազմակերպման,  համայնքում արտաքին գովազդ տեղադրելու կանոններն ու թույլտվության ... Մանրամասն
14.02.18 ՍԻՍԻԱՆՈԻՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՓՈՒԼԸ
Փետրվարի 12-ին Սիսիանում մեկնարկեց դպրոցական  առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը, որին մասնակցում են դպրոցական փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած 8-ից 12-րդ դասարանների աշակերտները: Այս փուլը կընդգրկի  հայոց լեզու, անգլերեն, հայոց եկեղեցու պատմություն, ռուսերեն լեզու, հայոց պատմություն, գրականություն և ՆԶՊ առարկաները: Հայոց լեզու և անգլերեն  առարկաների օլիմպիադաները անցկացվել են փետրվարի 12-ին և 13-ին: Փետրվարի 14-ին Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոցում տարածաշրջանի 80 աշակերտներ իրենց գիտելիքները դրսևորեցին հայոց եկեղեցու պատմություն առարկայից:   Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը օլիմպիադայի մասնակիցներին հաջողություն մաղթեց և հույս հայտնեց, որ նրանք լավագույնս ... Մանրամասն
13.02.18 ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ՝ ՍԻՍԻԱՆՈՒՄ, ԿԱՏԱՐՎԵՑ ՆԱԵՎ ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
  Մարգարեական հոգով օժտված Սիմեոն բարեպաշտ ծերունին, տաճարում ընդառաջ գնալով նորածին Փրկչին, ի դեմս նրա տեսավ մարդկության և ողջ աշխարհի փրկությունը: Այստեղից էլ սկիզբ է առել քառասուն օրական Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը: Հայ եկեղեցին այն մեծ հանդիսավորությամբ տոնել է դեռևս վաղ ժամանակներից: Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնի ծիսական արարողակարգը սկսվում է փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգության ավարտին՝ նախատոնակին: Տոնը իր մեջ կրում է և՛ եկեղեցական և՛ ժողովրդական   ավանդույթներ:   Օրվա խորհրդին տարիներ առաջ Ամենայն Հայոց Գարեգին ... Մանրամասն
12.02.18 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ սիսիանցիներ, փետրվարի 13-ին Սիսիանի համայնքապետարանը հրավիրում է ձեզ՝  մասնակցելու Տյառնընդառաջի տոնակատարությանը.

  • Ժամը 16:00՝ Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նորապսակների օրհնության արարողակարգ:
  • Ժամը 17:00՝ Սիսակ Նահապետի անվան հրապարակում տոնական միջոցառում՝ ավանդական խարույկով, երգով ու պարով:  Ձեզ սպասվում է նաև հյուրասիրություն՝ օրվան հատուկ ուտեստներով լեցուն տաղավարներում:
10.02.18 ՊԱՅՔԱՐ` ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԻ ԴԵՄ

Հարգելի սիսիանցինե՛ր.

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի 2018 թվականի փետրվարի 09-ի թիվ 176-Ա որոշմամբ, փետրվարի 9-ից Սիսիանի համայնքի տարածքում պայքար կսկսվի թափառող շների դեմ` նկատի ունենալով, որ նրանք կարող են սպառնալիք լինել ազգաբնակչության համար և հիվանդությունների տարածման պատճառ դառնալ:

Համայնքապետարանը հորդորում է ազգաբնակչությանը լինել զգոն և կրակոցներ լսելու դեպքում չմատնվել խուճապի:

09.02.18 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2018թ. փետրվարի 16-ին ժամը 10:00-ին Սիսիանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու  նիստ հետևյալ օրակարգով. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 29(Ն) որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոններն ու թույլտվության տրամադրման կարգը հաստատելու մասին: 3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում արտաքին գովազդ տեղադրելու համաքաղաքային կանոններն ու թույլտվության տրամադրման կարգը հաստատելու մասին: 4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31

/0283/ 23330

sisiancity@mail.ru, sisian.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Այցելությունների քանակը 01.03.2017-ից Այցելությունների քանակ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner