Այսօր: Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2020թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.08.20 ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Սիսիանի համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքում մեկնարկել են ճանապարհների ասֆալտապատման և հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ: Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի պայմանագրային արժեքը 550 մլն 438 հազար դրամ է, ընդգրկված են Սայաթ-Նովա փողոցը, Շահումյան և Արամ Մանուկյան փողոցների 2019 թվականին ասֆալտապատված հատվածների շարունակությունը, Սյունիքի փողոցից Ույծ բնակավայր տանող ճանապարհահատվածը և Շաքի բնակավայրի կենտրոնական փողոցը:Այս ճանապարհահատվածների բարեկարգումն ու հիմնանորոգումը ունի կարևոր կենսական նշանակություն: Բարեկարգ ճանապարհները կապահովեն անվտանգ երթևեկություն, ինչպես նաև խթան ... Մանրամասն
10.08.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2020թ. օգոստոսի 20-ին՝ ժամը 15:00-ին Սիսիանի քաղաքային մարզադաշտում տեղի կունենա «Հիդրո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Որոտնավան բնակավայրի խճի հանքավայրի արդյունահանման նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումները (1-ին հանրային քննարկում):

Բոլոր շահագրգիռ անձանց ու մարմիններին հրավիրում ենք  մասնակցելու հանրային քննարկմանը: 

06.08.20 ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Սիսիանի համայնքապետարանի կողմից ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ընթացիկ աշխատանքների շրջանակում վերջին օրերին իրականացվել են սանիտարական մաքրման, մի շարք բնակավայրերի միջդաշտային ճանապարհների հարթեցման և ջրագծերի վթարավերականգնողական աշխատանքներ:Մասնակի վերանորոգվել է Բալաք բնակավայրի ոռոգման ջրագծի խողովակաշարը:Վաղատին բնակավայրում հարթեցվել է դեպի գյուղատնտեսական նշանակության հողամասեր տանող 3 կմ ճանապարհահատվածը: Իրականացվել են ջրատար առվի փորման աշխատանքներ:Աշոտավան բնակավայրում, «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության հետ համատեղ, իրականցվել է 1-ին և 2-րդ փողոցների խցանված կոյուղագծերի մաքրման աշխատանքներ:«Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ը իրականացրել ... Մանրամասն
05.08.20 ՆՈՐ ՏԵԽՆԻԿԱ, ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՈՐԱԿ
ՀՀ ՏԿԵ նախարարության տարածքային զարգացման հիմնադրամի՝ համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի շրջանակում Սիսիանի համայնքը ստացավ հերթական մեքենասարքավորումները՝ երկու աղբատար և մեկ համակցված ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենաներ: Տեխնիկան արդեն Սիսիանում է:
Այս ծրագրի արդյունքում համայնքին էր տրամադրվել նաև երկու բազմաֆունկցիոնալ էքսկավատորներ, մեկ ավտոգրեյդեր, մեկ արտաճանապարհային և տեխնիկական սպասարկման ավտոմեքենա:
«Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի շնորհիվ ձեռք բերված տեխնիկան ծառայում է իր նպատակին՝ օրեցօր բարելավելով համայնքի կոմունալ ծառայությունների որակը:
03.08.20 ՆՎԵՐ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՆԵՐԻՆ՝ «ՔՈՆԹՈՒՐ ԳԼՈԲԱԼ ԿԱՍԿԱԴ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ
Սիսիանի համայնքը «Քոնթուր Գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ի կողմից կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում համայնքի նախակրթարաններում անվտանգ ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ սարքավորումներ է նվեր ստացել: Նվիրաբերվել են 32 հատ ձեռքի սենսորային ախտահանիչներ, որոնց օգնությամբ ախտահանման գործընթացը փոքրիկների համար կլինի և՛ հարմար, և՛ հետաքրքիր, և՛ առավել ապահով: Նվիրբերվել են նաև 32 բժշկական ինֆրակարմիր ջերմաչափ և 15 սպասք լվացող մեքենա:Սարքավորումները համայնքին հանձնվեցին հուլիսի 31-ին: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը նվիրատվության համար շնորհակալություն հայտնեց «Քոնթուր Գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ին՝ ի դեմս տնօրեն Արա Հովսեփյանի՝ բարձր գնահատելով կազմակերպության ... Մանրամասն
03.08.20 ԱՄՓՈՓՎԵՑ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԴՊՐՈՑԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԸ

Ամփոփվեց «Սիսիանի համայնքի ֆուտբոլի դպրոց» ՀՈԱԿ-ի կողմից հայտարարված «Գնդակի աճպարարություն» առցանց մրցույթը, որն անցկացվել էր Սիսիանի համայնքի 7-ից 12 տարեկան երեխաների միջև: Հաղթող ճանաչվեց 12-ամյա Հայկ Անանյանը, ով «Սիսիանի համայնքի ֆուտբոլի դպրոց» ՀՈԱԿ-ի կողմից նվեր ստացավ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը և գնդակը:

31.07.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեն ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Դարբաս գյուղում նախատեսում է կառուցել փոքրաքանակ երեխաներով համալրված տիպային (մոդուլային) միջնակարգ դպրոց:

2020 թ. օգոստոսի 5-ին՝ ժամը 13:00-ին, առցանց տարբերակով (zoom) տեղի կունենա «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից կազմակերպվող հանրային քննարկում՝ վերը նշված թեմայով:

Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին՝ մասնակցելու հանրային քննարկմանը:

Կից ներկայացվում է հղումը (link):

31.07.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեն ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Վաղատին գյուղում նախատեսում է կառուցել փոքրաքանակ երեխաներով համալրված տիպային (մոդուլային) միջնակարգ դպրոց:

2020 թ. օգոստոսի 5-ին՝ ժամը 11:30-ին, առցանց տարբերակով (zoom) տեղի կունենա «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից կազմակերպվող հանրային քննարկում՝ վերը նշված թեմայով:

Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին՝ մասնակցելու հանրային քննարկմանը:

Կից ներկայացվում է հղումը (link):

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.07.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.07.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 25.06.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.05.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.04.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 06.03.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 24.01.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 11.12.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 29.11.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.10.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 20.09.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.08.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 17.07.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 07.06.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 23.05.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 26.04.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 07.03.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 15.02.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 25.01.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 11.12.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 20.11.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 10.10.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 28.08.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 03.08.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.07.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 05.06.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.03.2018
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ 16.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31

(0283) 23330

sisiancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner