Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 51-րդ կետերն և նկատի ունենալով ՀՀ Սյունիքի մարզի «Դարբասի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդիթեր Գուրգենի Սանթրյանի 2020 թվականի օգոստոսի 6-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Դարբաս բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0.8հա հողամասը (ծածկ՝.09-031-055-004) և նրա վրա կառուցված շենք-շինությունները, հասցեավորել և տրամադրել Դարբաս բնակավայր, 8-րդ փողոց, թիվ 9 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: