Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 96-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը սահմանելու մասին» թիվ 389-Ն որոշումը, Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի հունիսի 5-ի թիվ 50-Ն և 51-Ն որոշումներն ու նկատի ունենալով Վաչե Խաչատուրի Մուսախանյանի 2020 թվականի օգոստոսի 6-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Նորավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 6.00հա 3-րդ կարգի արոտավայրը՝ համաձայն հավելվածի, տարեկան 22500 (քսաներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ վարձավճարով, 3 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրել քաղաքացի Վաչե Խաչատուրի Մուսախանյանին (նույն․ քարտ՝ 008441222, տրված՝ 28.07.2016թ., 032-ի կողմից)՝ արոտ կազմակերպելու նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող օրենքով սահմանված գործառույթները: