ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
ՈՐՈՇՈՒՄ
01 հունիսի 2020 թվականի թիվ 459-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածը և 608-րդ հոդվածի 1-ին կետը, 617-րդ հոդվածը և Սիսիանի համայնքի ավագանու 2020 թվականի ապրիլի 14-ի թիվ 36-Ա որոշումն ու նկատի ունենալով <<ԷՅԷՄԷՆ>>ՍՊԸ տնօրեն Արևհատ Սահակյանի 2020 թվականի փետրվարի 28-ի դիմումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքային սեփականություն հանդիսացող Սիսական 41 հասցեի վարչական շենքի 1-ին հարկից 19.7քմ մակերեսով տարածքը, 5 տարի ժամկետով, վարձակալական հիմունքներով տրամադրել «ԷՅԷՄԷՆ» ՍՊԸ-ին՝ հաշվապահական ծառայությունների մատուցման նպատակով և ամսական վարձավճար սահմանել 5000 ՀՀ դրամ:
2. Սահմանել, որ վարձակալության պայմանագրի պետական գրանցման հետ կապված ծախսերը իրականացվում է վարձակալի միջոցների հաշվին:
3.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող օրենքով սահմանված գործառույթները:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
2020թ. հունիսի 01
ք.Սիսիան