Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

01 հունիսի 2020 թվականի թիվ 461-Ա

ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՄՍՀ-ԳՀԱՇՁԲ-20/8 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԵՐԻ ԿԱՊԻՏԱԼ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով ու նկատի ունենալով «ՍՄՍՀ-ԳՀԱՇՁԲ-20/8» ծածկագրով գնումների պատասխանատու ստորաբաժանումների 2020 թվականի հունիսի 1-ի թիվ 1 արձանագրությունը՝ որոշում եմ.  

1.«ՍՄՍՀ-ԳՀԱՇՁԲ-20/8» ծածկագրով գնումներ կատարելու նպատակով ստեղծել գնահատող հանձնաժողով հետևյալ կազմով.

1) Վ. Իվանյան - համայնքի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ,

2) Վ. Այվազյան - աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ,

3)Կ. Հարությունյան - աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ,  

4)  Ն. Գասպարյան - աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ,

5) Ն. Հարությունյան - աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ

2. Գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Դ. Այվազյանին:

3. Գնահատող հանձնաժողովի առաջին նիստը հրավիրել 2020 թվականի հունիսի 1-ին, ժամը 16:00-ին:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՐԳՍՅԱՆ


2020թ. հունիսի 01
ք.Սիսիան