Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

02 հունիսի 2020 թվականի թիվ 466-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի ԹԻՎ 316-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով ու նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկանքը և Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի 2020 թվականի հունիսի 2-ի զեկուցագիրը՝ որոշում եմ.

1. Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավարի 2020 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողակտորը վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 316-Ա որոշումը:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՐԳՍՅԱՆ


2020թ. հունիսի 02
ք.Սիսիան