Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

ՈՐՈՇՈՒՄ

02 հունիսի 2020 թվականի թիվ 465-Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ մասի 124-րդ կետով և նկատի ունենալով Տրգրան Պետրոսյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Բավարարել քաղաքացի Տիգրան Պետրոսյանի  դիմումը Սիսիան քաղաքի Որոտան փողոց, թիվ 4-1/1 հասցեում նոր կառուցվող առևտրի սրահի շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ և տալ շինարարության թույլտվություն:

2. Աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնին` իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ՍԱՐԳՍՅԱՆ


2020թ. հունիսի 02
ք.Սիսիան