|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 հունիսի 2020 թվականի N 467-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի ԹԻՎ 127-Ա ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով և 35-րդ հոդվածով, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Գագիկ Դանիելյանի 2020 թվականի հունիսի 1-ի դիմումն ու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի պետի 2020 թվականի հունիսի 3-ի զեկուցագիրը՝ որոշում եմ. Կասեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավարի 2020 թվականի հունվարի 30-ի «Ա/Ձ Գագիկ Դանիելյանին արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տալու մասին» թիվ 127-Ա որոշման գործողությունը ս/թ հունիսի 3-ից՝ գովազդային վահանակը ապամոնտաժելու պատճառով: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|