Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 77-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածի պահանջներով՝ որոշում եմ.
1. Սիսիանի համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարել լրացումներ և գույքացանկ ներառել հետևյալ զվարճահարմարանքները (կարուսելներ).
1) Ինքնակառավարվող ինքնաթիռ /Self control plane/ - 10500000 /տասը միլիոն հինգ հարյուր հազար/ դրամ արժողությամբ,
2) Արծաթափայլ վիշապ /Dragon Coaster/ - 18420000/տասնութ միլիոն չորս հարյուր քսան հազար/ դրամ արժողությամբ,
3) Օվկիանոսային զբոսանք /Ocean Ramble/ - 10014000 /տասը միլիոն տասնչորս հազար/ դրամ արժողությամբ,
4) Փոքրիկ հեքիաթային անիվներ /Mini Ferris Wheel/ - 18318000 /տասնութ միլիոն երեք հարյուր տասնութ հազար/ դրամ արժողությամբ
2. Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնին՝ գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները ներկայացնել համայնքի ավագանու առաջիկա նիստի հաստատմանը: