Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 51-րդ կետերն ու նկատի ունենալով Գագիկ Գառնիկի Հովհաննիսյանի 2020 թվականի հուլիսի 22-ի դիմումը՝ որոշում եմ.
1.Սիսիան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող անշարժ գույքը՝ 0.0285հա տնամերձ հողամասը (կադաստրային թաղամաս՝ 09-006-0080-ից) և նրա վրա կառուցված շենք-շինությունները, համաձայն հատակագծի, հասցեավորել և տրամադրել Շահումյան փողոց, թիվ 8/1 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: