Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ և 6-րդ կետերն ու նկատի ունենալով անհատ ձեռնարկատեր Անահիտ Ղազարյանի հայտը՝ որոշում եմ.
1. Բավարարել Սիսիանի համայնքի Իշխանասար բնակավայրի Սիսիան-Իշխանասար խճուղում գործող Ա/Ձ Անահիտ Ղազարյանի 2021 թվականի համար ներկայացրած հայտը՝ ոգելից խմիչքների ու ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու մասին՝ եռամսյակային 4․000 ՀՀ դրամ վճարով
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնին՝ 3 օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: