Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով ու Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» N 1066-Ն որոշումը՝որոշում եմ.
1.Սիսիանի համայնքի Լծեն բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ցածրարժեք այլ հողերից 5.4744 հա հողամասի /կադաստրային թաղամաս 09-040-0118-ից/ հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ 4-րդ կարգի անջրդի արոտավայրերի` գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով:
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: