Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 51-րդ կետերն՝ որոշում եմ.
1.Սիսիան քաղաքի Գայի թաղամասում գտնվող անշարժ գույքը՝ 0,0033հա հողամասը (կադաստրային թաղամաս` 09-006-0094-ից) և վրան կառուցված 27.06քմ ավտոտնակը, համաձայն հատակագծի, հասցեավորել և տրամադրել Գայի թաղամաս, թիվ 6/11-6 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: