Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 96-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1477- Ն որոշումը, Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի հունիսի 5-ի թիվ 50-Ն և 51-Ն որոշումներն ու նկատի ունենալով Դավիթ Լյուդվիգի Խաչատրյանի 2021 թվականի հուլիսի 21-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Ախլաթյան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 6․40հա 5-րդ կարգի արոտավայրից՝ համաձայն հավելվածի, տարեկան 9408 (ինը հազար չորս հարյուր ութ) ՀՀ դրամ վարձավճարով, 3 տարի ժամկետով, օգտվելու իրավունքով տրամադրել քաղաքացի Դավիթ Լյուդվիգի Խաչատրյանին (անձն․՝ AR0414709, տրված 09․08․2017թ., 008-ի կողմից)՝ արոտ կազմակերպելու նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող օրենքով սահմանված գործառույթները: