Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 51-րդ կետերն ու նկատի ունենալով Սերգեյ Սարգիսի Գրիգորյանի 2020 փետրվարի 19-ի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Շաքի բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0.102հա տնամերձ հողամասը (ծածկ.՝ 09-070-036-002), հասցեավորել և տրամադրել Շաքի բնակավայր, 10-րդ փողոց, թիվ 1 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: