Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ ու 51-րդ կետերը և նկատի ունենալով Ժաննա Անուշավանի Սաֆրազյանի 2020 թվականի մայիսի 27-ի դիմումը՝ որոշում եմ.
1.ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Բռնակոթ բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0.126հա տնամերձ հողամասը (ծածկ.՝ 09-023-077-009) և նրա վրա կառուցված շենք-շինությունը, հասցեավորել և տրամադրել Բռնակոթ բնակավայր, 9-րդ փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 1 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: